Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը նախնական ինֆորմացիա է ներկայացրել հայաստանյան ընկերների համար:
«Մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Բուլղարիան միացել է ԵՄ-ի, անդամ-երկրների և միջազգային ֆինանսական հաստատությունների մեկնարկած «Team Europe» նախաձեռնությանը` նպատակ ունենալով խթանել Արևելյան գործընկերության երկրների կարողությունները` հաղթահարելու COVID-19 համաճարակի առաջացրած ճգնաժամը:
Հաշվի առնելով Բուլղարիայի և Հայաստանի միջև սերտ բարեկամական հարաբերությունները և Հայաստանի առողջապահության համակարգի առանձնահատուկ կարիքները՝ այս տարվա մայիսի 7-ին Բուլղարիայի Նախարարների խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Օգնությունը բաղկացած է առողջապահական հաստատություններում առաջին գծում աշխատող բժշկական անձնակազմի համար 500 բժշկական պաշտպանիչ հավաքածուներից, որոնց մեջ ներառված են պաշտպանիչ հագուստ, ակնոցներ և սաղավարտներ:
Բոլոր բժշկական պարագաները, որոնք ապահովում են 100% պաշտպանություն վարակների դեմ, արտադրվում են բուլղարական ընկերությունների կողմից և նախատեսված են բազմակի օգտագործման համար (կարելի է լվանալ մինչև 50 անգամ): Կարող եք հետևել մեր Ֆեյսբուքյան էջին ՀՀ առողջապահության նախարարություն բժշկական պարագաների առաքման օրվա և ժամկետի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար»։