|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Նիդերլանդների գյուղատնտեսության նախարար Կարոլա Սկոուտենը հայտնել է անասնաբուծական ֆերմայում ջրաքիսից մարդուն կորոնավիրուսային վարակի փոխանցման դեպքի մասին. այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով գերատեսչության ղեկավարին նամակին, որը հասցեգրված է երկրի խորհրդարանին։
Ըստ հայտարարության՝ ապրիլին Հյուսիսային Բրաբանտ նահանգի 2 ֆերմաների ջրաքիսների մոտ հաստատվել էր կորոնավիրուսով վարակման դեպքեր։ Այդ ժամանակ նախարարությունը սահմանափակել էր հասանելիությունը ֆերմաներին, բայց հայտարարել, որ կենդանուց մարդուն վիրուսի փոխանցման ռիսկ չկա։ Նամակում Սկոուտենը խոստովանել է խորհրդատվական սխալները, սակայն նշել է, որ կենդանուց մարդուն վարակի փոխանցման ռիսկը, միևնույնն է, գնահատվում է մինիմալ։