|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է տեղեկություն, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը վայր է դնելու պատգամավորական մանդատը: Բանն այն է, որ նա լարված հարաբերություններ ունի խմբակցության ղեկավարության հետ:
«Փաստ» թերթի իշխանական աղբյուրները, սակայն, պնդում են, որ առավել հավանական է մեկ այլ սցենար: Խոսքն այն մասին է, որ նա չի հրաժարվի մանդատից, սակայն դուրս կգա խմբակցությունից: Նույն աղբյուրների պնդմամբ, այդ դեպքում նրան կմիանան մի քանի այլ «իմքայլականներ», ըստ այդմ կձևավորվի անկախ պատգամավորների ոչ ֆորմալ խումբ, որը փաստացի գործելու է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերահսկողության ներքո:
Ստացվում է, որ, ըստ պտտվող լուրերի, խորհրդարանի ավինյանական թևը կդառնա ինքնուրույն «խումբ» (օրենքը պատգամավորական խմբի ձևավորում չի նախատեսում), որը կհամակարգի Ռուբեն Ռուբինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում