կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 13:32
Քաղաքական

Ադրբեջանը 4,5 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը

Ադրբեջանը 4,5 մլրդ դոլար կհատկացնի պաշտպանությանը

2022 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի պաշտպանության և անվտանգության ծախսերը կկազմեն 4,489 միլիարդ մանաթ։ Այս մասին ասված է մամուլում հրապարակված «Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծում։

2022 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները, ըստ պաշտոնական կանխատեսումների, կկազմեն շուրջ 26,82 մլրդ մանաթ՝ 2021 թվականի համեմատ ավելանալով 5,4 տոկոսով։ Պետբյուջեի ծախսերը նախատեսված են 29,89 մլրդ մանաթի չափով, ինչը 4,7 տոկոսով ավելի է՝ այս տարվա համեմատ։