Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իմ հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար, հետևաբար ես շատ ճիշտ եմ արել, որ հայտարարություն չեմ տարածել, կարծում եմ, որ կնոջ հետ կապված ուրիշ հարթություն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին՝ ինչպես է ստացվում, որ, օրինակ, ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից Ազգային ժողովում հնչող սեռական բնույթի հայհոյանքը նրա կողմից որևէ արձագանքի չի արժանանում, իսկ հետո այդ հայհոյանքը տրանսֆորմացվում է փողոց և բռնության դեպք է արձանագրվում, սակայն Թաթոյանի կողմից հայտարարություն է տարածվում միևնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ և բնորոշվում է որպես կնոջ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք:
Արման Թաթոյանը պատասխանեց՝ սա ոչ պատահականություն է, ոչ՝ օրինաչափություն, ոչ էլ՝ թերացում․ «Դա աշխատանք է օբյեկտիվ, խոսքը վերաբերում է կնոջը, այն էլ ընդդիմադիր ներկայացուցչին: Ինչ վերաբերում է դրանից առաջ երկու պատգամավորների՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելուն, ապա իմ հայտարարությունը քաղաքական հենք ու նշանակություն կունենար»։
Ավելի ուշ տեղի ունեցած մեջադեպի մասին Արման Թաթոյանը նշեց, որՄԻՊ-ը անհապաղ քննարկում է կազմակերպել՝ ոստիկանության բաժին, ԲԿ-ներ գրություններ են հասցեագրված, որով պայմանավորված կտրվեն համապատասխան գնահատականներ, որը կվերաբերվի նաև այդ միջադեպին:
Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց՝ հիշեցնելով մեկ այլ դրվագ, որին ՄԻՊ-ը չի արձագանքել․ խոսքը նույն խմբակցության ղեկավարի արտահայտության մասին էր՝ ուղղված ավիացիայի ծառայության ղեկավարին, որում, ըստ նրա, սեռի հիմքով պայմանավորված՝ վիրավորական արտահայտություն էր հնչել:
Թաթոյանն ասաց, որ ԱԺ միջադեպը իր համար տհաճ էր, բայց պաշտպանը քաղաքական նշանակության միջադեպի, կոնկրետ մարդկանց վերաբերյալ գնահատական տալ չի կարող:
«Ինչ վերաբերում է Տաթևիկ Ռևազյանի հետ կապված միջադեպին, ապա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ քաղաքացուն, ինչ-որ դեպքերում՝ ընդդիմությանը»,-ասաց նա և հիշեցրեց միջազգային կանոնը, որը ամրագրված է սահմանադրական օրենքում, որն արգելում է պետական կառավարման մարմիններին՝ դիմել պաշտպանին:
Մանրամասն՝ տեսանյութում․