կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-09 12:23
Առանց Կատեգորիա

Կաքավաձորում ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցած տղամարդու մոտ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել

Կաքավաձորում ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցած տղամարդու մոտ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել

Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքում օրերս ծննդյան տարեդարձ է նշվել, որին մասնակցել է 50-ամյա տղամարդ, որի մոտ այսօր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Կաքավաձորի համայնքապետ Հայկ Բաղդասարյանը:

«50-ամյա տղամարդն իրենց փեսան է եղել, Խանջյան գյուղից է եղել, դիալեզ ստանալիս է վարակվել, թեստավորվել է, եւ այսօր է հաստատվել, որ կորոնավիրուսով է վարակված: Կաքավաձորում ծննդյան տարեդարձի է մասնակցել, բայց քիչ մարդ է եղել, տան անդամներով»,- ասել է նա:

Համայնքապետը հավելել է, որ գյուղում որեւէ դեպք այս պահին չկա, այդ ընտանիքն էլ մեկուսացված է, ինքը համապատասխան մարմիններին  արդեն հայտնել է: