|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Բոլնիսիի մունիցիպալիտետի Քվեմո Բոլնիսի գյուղից երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից մեկը հղի է, այս մասին հաղորդել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին՝ հավելելով, որ նրանք տեղափոխվել են Առաջին համալսարանական կլինիկա: Գրում է Aliq.ge կայքը:
«Երեկ, 38 աստիճան ջերմությամբ, դաշտային հիվանդանոց են տեղափոխվել մայր և երեխա, որոնց մոտ, ցավոք, կորոնավիրուս է հաստատվել: 19-ամյա կինը հղի է».- հայտարարել է Ռեխվիաշվիլին:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով այս պահի դրությամբ 130 մարդ է վարակված, կարանտինային ռեժումում է գտնվում 5437 մարդ, իսկ ստացիոնար բուժման տակ` 260 անձ: