|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Իրանում չորս պատգամավորի մոտ Сovid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է eadaily.com կայքը` հղում տալով Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլիի հայտարարությանը:
Նրա խոսքով` ավելի վաղ Сovid-19 կորոնավիրուս էր հայտնաբերվել երկու պատգամավորի մոտ, ինչից հետո կորոնավիրուսի թեստ է անցել խորհրդարանի 30 պատգամավոր:
Վաքիլին մահացու վիրուսով վարակված պատգամավորների անունները չի նշել:
«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,- հաղորդել է նա:
Երկրի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է: