|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ երկրները կարող են դարձյալ վերադառնալ կարանտինային ռեժիմի, եթե սահմանափակումների մեղմացումը չիրականացվի փուլային եղանակով. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters լրատվական գործակալությանը հղումով։
Առցանց ճեպազրույցի ընթացքում Գեբրեյեսուսը նշել է՝ կորոնավիրուսի համավարակն, ի վերջո, կնահանջի, սակայն այլևս երբեք հնարավոր չէ վերադառնալ նախկին վիճակին:
Միևնույն ժամանակ Գեբրեյեսուն երկրներին ուղեցույցներ է տրամադրել՝ կապված տնտեսության վերաբացման հետ՝ հարկավոր է հաշվի առնել նոր դեպքերի նվազումը և վստահ լինել, որ առողջապահական համակարգը կարող է որոշել, մեկուսացնել և բուժել կորոնավիրուսի նոր դեպքերը: ԱՀԿ-ի ղեկավարը նաև ընդգծել է առողջապահական համակարգում ներդրումների կարևորությունը:
Նա նաև մանրամասնել է՝ ապրիլի սկզբից կազմակերպությանը զեկուցում են օրական շուրջ 80.000 նոր դեպքի մասին: