|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երուսաղեմում ապրիլի 24-ին կայացել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված արարողություն:
Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով, այս տարի արարողությունն անցկացվել է համեստ պայմաններում:
Նա նշել է.
«Ժամը 10-ին հինգ րոպե տևողությամբ հնչեցին Սուրբ Երկրում բոլոր հայկական եկեղեցիների զանգերը, որոնց միացան նաեւ ուրիշ համայնքների եկեղեցիների զանգեր: Հայֆա քաղաքում, ի հիշատակ Ցեղասպանության նահատակների, քրիստոնեական բոլոր համայնքները ևս հնչեցրեցին իրենց զանգերը»,-նշել է Կորյուն վարդապետը:
Այնուհետև Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի մոտ «Հայր մերը» հնչելուց հետո Երուսաղեմի հայոց պատրիարքության եւ միությունների անունից ծաղկեպսակներ են դրվել: Ավարտին ներկաներին իր խոսքն է ուղղել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետը»։