|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պլախոտնյուկը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի հետ հանդիպման ժամանակ նրան գաղտնի առաջարկ է արել: Այդ մասին Կոզակը պատմել է Коммерсантъ-ին:
Հանդիպումը կայացել է հունիսի 3-ին: Մոլդովացի պաշտոնյան Կոզակին ծրար է փոխանցել, որում եղել են այն պայմանները, որոնց դեպքում դեմոկրատները համաձայն էեն կոալիցիա կազմել սոցիալիստների հետ: Դեմոկրատական կուսակցության առաջնորդն առաջարկել է կտրուկ փոխել երկրի արտաքին քաղաքական ուղեգիծը և ռուսամետ ուղղություն որդեգրել, իսկ Մերձդնեստրի հակամարտության կարգավորումը, ըստ առաջարկի, պետք տեղի ունենա Մոլդովայի դաշնայնացման հիման վրա:
Կոզակը պատմել է, որ այդ առաջարկները զարմացրել ե ՌԴ-ին, քանի որ Դեմոկրատական կուսակցությունը հակառուսական տրամադրություններ ունի:
Մոսկվան Մոլդովայի նախագահին և Սոցիալիստների կուսակցությանը խորհուրդ է տվել չհամաձայնել որևէ գաղտնի գործարքի` անկախ այն բանից` ով է դրանք առաջարկում:
Հիշեցնենք, որ Մոլդովայում քաղաքական ճգնաժամ է:
Մոլդովայի սոցիալիստների կուսակցությունը, որը ռուսամետ է, և եվրոպամետ ACUM դաշինքը շաբաթ օրը խորհրդարանական մեծամասնություն են կազմել և երկիրը 3 ամիս սպասումից հետո նոր կառավարություն է ստացել: Երկրի Սահմանադրական դատարանը այդ որոշումն անօրինական է համարել: Կիրակի օրը Պավել Ֆիլիպը, որին դատարանը նշանակել է երկրի ժամանակավոր ղեկավար, հրաման է ստորագրել խորհրդարանի ցրման և սեպտեմբերի 6-ին ընտրություններ անցկացնելու մասին:
Նոր կառավարությունը հայտարարել է, որ մինչ այդ իշխող Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է դատավորների միջոցով ուզուրպացնել իշխանությունը: