Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում շարունակվում է աշխարհում հայտնի դիմակահանդեսը: Այն մեկնարկել է մարտի 1-ին և կշարունակվի ամբողջ շաբաթ՝ միաժամանակ կաթվածահար անելով Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնական փողոցները: Այս մասին հայտնում է estacaoarmenia.com.br կայքը:
Միջոցառմանն ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Rosas de Ouro (Ոսկե վարդեր) սամբայի պարային դպրոցը, որը ելույթ է ունեցել «Viva Hayastan!» (Կեցցե Հայաստանը) ծրագրով: Այն նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ներկայացումը սկսվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին տուրքով, ապա հնչել է Կոմիտասի «Կռունկ» երգը։
«Արարատյան դաշտավայր դրախտի հոյակերտությունը» հարթակին ցուցադրվել են Ադամը, Եվան, Նոյյան տապանը, որը, ըստ լեգենդի, հանգրվանել է Արարատ լեռան վրա։
Ներկայացման երկրորդն թեման «Թովիչ ռազմիկների օրրան»-ն էր, որի ընթացքում ցուցադրվել են Տիգրան Մեծ արքայի ոսկե քանդակները, ինչպես նաև ասորական, պարսկական, հունական, հռոմեական և հայ հզոր ռազմիկների քանդակները։
Շքահանդեսին մասնակցել է հայ համայնքի 500 ներկայացուցիչ, իսկ ներկայացումը բաժանված է եղել 5 թեմայի՝ դրախտ, հայ հերոսներ, քրիստոնեություն, Հայաստանի մշակույթ և հրապարակ։
Ըստ Դե Ժանեյրոյի քաղաքապետարանի կանխատեսման՝ այս տարի դիմակահանդեսին կմասնակցի մոտ 7 միլիոն մարդ, այդ թվում՝ 1,5 միլիոն զբոսաշրջիկ:
gazeta.ru-ի ծավալուն ֆոտո անդրադարձ է կատարել դիմակահանդեսին, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: