|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ, մասնավորապես, նշել է, որ համաճարակի դեմ պայքարի շրջանակներում այս օրերին պետական համակարգն աշխատում է ուժերի գերլարումով:
Նա հավելել է.
«Լիարժեք մոբիլիզացիայի միջոցով անում ենք հնարավորն ու անհնարինը, որպեսզի ապահովենք բոլորին անվտանգությունն ու առողջությունը: Սակայն մենք այս ամենից կարող ենք հաղթանակած դուրս գալ միայն ու միայն եթե դրսեւորենք դժվարին պահերին համախմբված, միասնական ու համերաշխ լինելու մեր բացառիկ հատկանիշը:
Եկեք օգնենք միմյանց, լինենք պատասխանատու եւ կարգապահ, մնացեք տանը, հետեւեք հիգիենայի կանոններին:Եթե ունեք հիվանդության ախտանշաններ՝ բարձր ջերմություն, հազ, դժվարացած շնչառություն, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Համոզված եմ, որ միասին հաղթահարելու ենք ամեն փորձություն»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում.