|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արցախի ՊԲ նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաղթանակած երկրի ո՞ր ղեկավարը կարող էր առանց կրակոցի հանձնել իր զինվորի արյամբ ազատագրված տարածքը: Իհարկե, նա, ով անհաղորդ է այդ տարածքն ազատագրած զինվորի ապրումներին… Նա, ում համար ազատագրված տարածքը սոսկ հող է, այլ ոչ Հայրենիք՝ իր գույնով, բնավորությամբ և… դժվար պատմությամբ: Ակնան ու Քարվաճառը հանձնվեցին առանց կրակոցի…
Հանձնվեցին որպես հող՝ անգույն և անբովանդակ, հանձնվեցին որպես պատմությունից զուրկ Հայրենիքի մաս… Համակերպվել այս իրողությանը՝ դժվար է, բայց առավել քան դժվար է հասկանալ այն հայ զորականին, ով ազատագրելով այդ տարածքներն՝ ընկավ… Ընկավ, հավատալով, որ ապրողներն արժանի են լինելու իր թողած ժանագությանը…