կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 15:50
Հասարակություն

Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը

Արցախում ՃՈ-ն կանգնեցնում է բոլոր տրանսպորտային միջոցները, զննում դրանք ու փոխադրվող բեռը

Արցախի Հանրապետության Ճանապարհային ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է  խստացված ռեժիմով։

«Հաշվի առնելով վերջին շրջանում հրազենի  գործադրմամբ կատարված հանցագործությունների և իրավախախտումների թվի աճը, ինչպես նաև քաղաքացիների սահմանադրական իրավունքները,  հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով, ԱՀ Նախագահի Անվտանգության խորհրդի նիստում տված հանձնարարությամբ, ՆԳ նախարարի կարգադրություններով և ԱՀ ոստիկանության պետի հրամանով, Հանրապետության ողջ տարածքում կազմակերպվում և իրականացվում են հատուկ միջոցառումներ։

Ճանապարհային ոստիկանությունը` համատեղ քրեական հետախուզության և Ստեփանակերտ քաղաքի վարչությունների, շրջանային բաժինների և ԱՀ ԱԱԾ ծառայողների, ներպետական ու միջհամայնքային ճանապարհահատվածներում`  պարեկային ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով, որի շրջանակներում կանգնեցվում են բոլոր տրանսպորտային միջոցները, ստուգվում են ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող և փոխադրվող բեռի փաստաթղթերը, վարորդների և քաղաքացիների ներկայությամբ զննվում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը` քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկությունների կամ հիմնավոր կասկածների առկայության դեպքում»,- հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։