|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերիշը կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել ռազմական գործողությունները եւ միասնաբար պայքարել կորոնավիուսի դեմ։
Մարտի 23-ի դրությամբ՝ աշխարհում գրանցվել է կորանավիրուսով վարակվածության 350000 դեպք։ 15000 հոգի մահացել է։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վայր դնել զենքերը, դադարեցնել ավիահարձակումները, ստեղծել հումանիտար միջանցքներ եւ հիշել․․․ դիվանագիտությունը։
«Վերջ տվեք պատերազմ հիվանդությանը եւ պայքարեք հիվանդության դեմ, որը տարածվում է աշխարհում, -ասել է նա,- Առաջնահերթ պետք է դադարեցնել ռազմական գործողություններն ամենուրեք։ Հենց հիմա․ այդ մարդկությանն անհրաժեշտ է առավել, քան երբեւէ»։