Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Georgian Airways-ի տնօրեն Ռոման Բոկերիայի խոսքերով Զատկի տոնին հատուկ չվերթով Իսրայելից կրակ կբերվի և երկիր կվերադառնան այնտեղ մնացած Վրաստանի քաղաքացիները: Այս մասին գրում է «Ալիք Մեդիան»:
Բոկերիայի խոսքով, այսօրվանից՝ ապրիլի 7-ից, Georgian Airways-ի օդանավերը Եվրոպայում մնացած Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու չվերթները կիրականացնեն պատրիարքի նվիրած նկարով:
«Պատրիարքի նվիրած նկարը կտեղադրվի բորտում և կթռչի բոլոր չվերթների հետ, որոնցով վերադառնում են Վրաստանի քաղաքացիները: Ապրիլի 19-ին Զատկի կրակը բերելու համար մեզ հետ կլինի երկու հոգևորական, կբերենք կրակը և Իսրայելում մնացած մեր քաղաքացիներին»,- հայտարարել է Բոկերիան:
Georgian Airways-ի օդանավերը Եվրոպայում մնացած Վրաստանի քաղաքացիներին վերադարձնելու չվերթները կիրականացնեն պատրիարքի նվիրած նկարով: