Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել կառավարման ձեւի մեջ: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է մի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա կառավարության եւ նախարարական կոմիտեների նիստերն անցկացնել հեռավար՝ առցանց հարթակի միջոցով։
Նկատենք, որ սա առաջին նմանատիպ նախագիծը չէ. օրինակ՝ Փաստաբանների պալատում, բանկային համակարգում նման հնարավորության ներդրման մասին նախագծեր էին ներկայացրել նաեւ պատգամավորները։
Այժմ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքին եւ կառավարության աշխատակարգին համապատասխան՝ ներկայումս կառավարության նիստերը, կոմիտեների նիստերը եւ նախանիստը իրականացվում են կառավարության վարչական շենքում:
Այս նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, համաճարակի հետեւանքով առաջացած արտակարգ դրությամբ պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժման եւ շփումների հնարավորությունը կրճատելու հանգամանքով՝ միեւնույն ժամանակ հնարավորինս ապահովելով աշխատանքի բնականոն ընթացքը էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով: Սակայն նաեւ ընդգծում են, որ բացի ներկայիս իրավիճակից, իրատեսական պետք է համարել նաեւ այն հանգամանքը, որ այլ դեպքեր նույնպես կարող են լինել, երբ վերը թվարկված նիստերը առցանց անցկացնելը անհրաժեշտություն կդառնա»:
Մանրամասներրը՝ թերթի այսօրվա համարում։