Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում:
Shamshyaan.com-ի հաղորդմամբ Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:
Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել ե ն պարկուճ և գնդակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդու վրա կրակել են ատրճանակից:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները: