|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գյումրու շենքերից մեկի 4-րդ հարկից 2,5 տարեկան երեխա է ընկել: Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր` ժամը 12-ին, երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր, տերմինալ վիճակով:
«Նրա մոտ առկա են պոլիտրավմաներ՝ կրծքավանդակի, որովայնի, ինչպես նաև արմունկի բաց կոտրվածք էր առկա, սակայն կյանքին վտանգ սպառնացողը գանգուղեղային տրավման է: Երեխան անգիտակից վիճակում է եղել, հիվանդանոցում երկու անգամ սրտի կանգ է արձանագրվել, վերակենդանացման միջոցառումներ ենք իրականացրել: Այնուհետև կապ ենք հաստատել Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մեր գործընկերների հետ և երեխային տեղափոխել այնտեղ»,- ասաց Կուրղինյանը: