կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-02 15:22
Հասարակություն

Գյումրիում հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ. ՍԱՏՄ

Գյումրիում հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ. ՍԱՏՄ

Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:

Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից և տեղում ոչնչացվել: