Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունները, հասկանալով, որ ստեղծված իրավիճակում իրենց համար բավականին դժվար է որոշումներ կայացնել, ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» մի յուրահատուկ գործընթացի։
Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է կոնսուլտացիաների գործընթաց սկսել ոչ միայն խորհրդարանական ուժերի, այլեւ արտախորհրդարանական կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դերակատարություն ունեցող անձանց եւ կազմակերպությունների հետ։
Խնդիրն այն է, որ Հայաստանին ներկայումս հարկավոր են կոնկրետ լուծումներ, ընդ որում՝ ոչ միայն կարճաժամկետ, օպերատիվ, այլ նաեւ՝ հեռանկարային, որոնք իրենց մեջ կպարունակեն զարգացման ռեսուրս»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։