Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրավարձով աշխատող քանի՞ մարդ կա Հայաստանում․ ըստ Yerkir.am-ի հարցն ուղղեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանին՝ հիշեցնելով ՀՀ վարչապետի խոսքը, որ Հայաստանում օրավարձով աշխատող չկա։
Փոխնախարարն ասաց, որ այս պահին պատրաստ չէ պատասխանել այդ հարցին, իսկ այս մարդկանց աջակցելու միջոցառումները, ըստ նրա, մշակվում են և ավելի ուշ կկարողանան ավելի կոնկետ պատասխանել։
Նախարարության մամուլի խոսնակն էլ հավելեց, որ այդ հարցի պատասխանը, թերևս, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տա։
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր փոխնախարարի ներկայացրած ծրագրի մասին, որով պետությունը վարկեր է առաջարկում ՓՄՁ-ներին՝ աշխատավաձ տալու և հարկերը վճարելու համար։