|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կորոնավիրուսով ախտորոշված՝ Մեղրիի քաղաքացին մարտի 10-ին է վերադարձել Իտալիայից: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:
«Որպես տուրիստ է գտնվել Իտալիայում, իսկ գալու օրվանից տանը մեկուսացված է եղել: Տաքություն է ունեցել, «Շտապօգնություն» կանչել, դիմել Մեղրիի հիվանդանոց, մեկուսացրել են ինֆեկցիոն բաժանմունքում, թեստ արել»,- ասաց նա՝ նշելով, որ տղամարդու ընտանիքին է միայն մեկուսացված սեփական տանը, քանի որ վերադարձից հետո տղամարդը միայն նրանց հետ է շփվել: