Ո՞վ է Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի 30-ամյա խորհրդականը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկություն է ներկայացրել լրագրող Ոսկան Սարգսյանը։
«2021թ․ փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջան խոշոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը 2021թ․ օգոստոսի 20-ին որոշում է ընդունել օգոտոսի 24-ից իր խորհրդական Արտակ Բոջուկյանին ազատել աշխատանքից։ Դ․ Սարգսյանը օգոստոսի 25-ին որոշել է համայնքի ղեկավարի խորհրդական նշանակել Նոնա Գրիգորյանին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում Նոնա Գրիգորյանի մասին տեղեկություններ չկան։ Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմից իմ հարցին պատասխանեցին, որ Նոնա Գրիգորյանը 2021թ․ մայիսից կամ՝ հունիսից է աշխատում Դիլիջանի համայնքապետարանում,հրաժարվեցին հայտնել, թե քանի տարեկան է, դա համարելով նրա անձնական տվյալը։ 1991թ․ ծնված Նոնա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա Վանաձորի տարեցների տան եւ « Առավոտ» ԲՀԿ-ում կամավոր է եղել, «Սիլ Ինսուշարնս »-ում հաճախորդների սպասարկման մասնագետ է աշխատել, varks.am․-ում եղել է մասնաճյուղի պատասխանատու, Դիլիջանի համայնքապետարանում՝ ֆինանսական մասնագետ, բաժնետեր է «Զելիֆ» խանութ-սրահում։
Որպես նրա կրթություն գրված է՝ Goethe-Institut Georgien։ Համացանցում նշված է, որ դա Վրաստանում գերմաներեն լեզվի ուսուցման կուրսեր են»,- գրել է նա։։