կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-20 12:00
Տարածաշրջան

Թուրքիան հերթական կորուստներն ունի Իդլիբում՝ 3 զոհ, 1 վիրավոր

Թուրքիան հերթական կորուստներն ունի Իդլիբում՝ 3 զոհ, 1 վիրավոր

Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իդլիբի ապաէսկալացիոն գոտում որոշ ծայրահեղական խմբավորումների հարձակումների արդյունքում թուրքական բանակն ունի 2 զոհ, մեկն էլ վիրավորվել է։ Բացի այդ՝ Իդլիբում ծառայություն իրականացնող զինվորներից մեկն էլ մահացել է սրտի կաթվածից. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Cumhuriyet.com.tr կայքում։

Թուրքիայի մարտական կորուստների մասին հայտնում է նաև Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Օլեգ Ժուռավլյովը։

«Մհանբել բնակավայրում Մ4 ավտոմայրուղում ինժիներական հետախուզության ժամանակ թուրք զինծառայողները հարձակման են ենթարկվել Թուրքիայի կողմից չվերահսկվող ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից, որի արդյունքում Թուրքիան ունի երկու զոհ», - նշում է Ժուռավլյովը։