կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 15:55
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սյունիք. Օրակարգը հայտնի է

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սյունիք. Օրակարգը հայտնի է

Սիրելի սյունեցիներ, Սյունիքի մարզի հպարտ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ մարտի 10-11-ը վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ԱՅՈ-ի քարոզչության շրջանակներում հանդիպումներ կունենա Սյունիքի մարզային բնակչության հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը. հայտնում է Yerkir.am-ը:

«Ավելի ստույգ ինֆորմացիա կարող եք գտնել ներքևում:

10.03.2020

10:30-11:30 Ագարակ բնակավայր

11:40-12:20 Մեղրի համայնք (համայնքապետարանի հարակից

այգի )

13:20-14:00 Քաջարան համայնք

16:00-16:30 Կապան համայնք (մարզպետարանի հարակից հրապարակ)

18:00-18:30 Տեղ համայնք

11.03.2020

11:00-11:30 Գորիս համայնք (համայնքապետարանի դիմացի հրապարակ)

12:00-12:30 Տաթև համայնք ` Շինուհայր բնակավայր

13:10-13:40 Սիսիան համայնք (կենտրոնական հրապարակ)

15:10-15:40 Գորայք համայն»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկօրյա աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում:

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։