կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-09 10:34
Քաղաքական

«Եվ սա ասվում է տնակում ապրող գյուղացուն». Գևորգ Պետրոսյան

«Եվ սա ասվում է տնակում ապրող գյուղացուն». Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզում քարոզարշավի ժամանակ գյուղացուն արած հայտարարությանը, թե «Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի». հայտնում է Yerkir.am-ը:

Պատգամավորը, մասնավորապես, նշել է.

«Շաբաթվա խորհուրդը...

«Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի…»

Եվ սա ասվում է տնակում ապրող գյուղացուն... Դե պարզ ա, ակնարկն ուղղված է նաեւ գիտնականին, մանկավարժին, արվեստագետին ու այդպես շարունակ:

Ի՞նչ անի խեղճ տղան, ով, հավանաբար, չէր իմանում, որ աղքատությունը պետք է հաղթահարել սեփական գլխում:

Դե իսկ (իրեն սոցիալական հռչակող պետության) կառավարության դերն էլ ոչ թե քաղաքացուն աշխատանքով ապահովելն է, այլ նրա գլխում աղքատությունը հաղթահարելու գաղափարը սերմանելն ու զարգացնելն է»:

Բա հիմա ո՞նց չասես՝ «էտ Ամենայն Հայոց անբան դատավորն ու մի քանի անբան նախարարներն ի՞նչ են արել եւ անում, որ վայելում են կյանքի թանկ վայելքները»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ մարտի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ գյուղացուն ասել էր՝ «Ձեռդ, ոտդ տեղը առողջ տղա ես, գնա մի հատ բան մտածի, աշխատի, տուն ստեղծի»:

Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սահմանադրական հանրաքվե կկայանա. հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեից առաջ ձևավորվում է երկու քարոզչական կողմեր՝ «ԱՅՈ»-ի և «ՈՉ»-ի։ Նույն օրենքով «ԱՅՈ» քարոզչական կողմ են կազմում ԱԺ-ում հանրաքվեի մասին որոշմանը կողմ քվեարկած պատգամավորների խումբը։ Իսկ «ՈՉ»-ի կողմ՝ դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորական խմբերը։ Հետևաբար «ԱՅՈ» քարոզչական կողմն է Իմ քայլը խմբակցությունը, իսկ «ՈՉ»-ինը պետք է դառնար Լուսավոր Հայաստան խմբակցությունը, սակայն Խմբակցությունը հայտարարեց, որ հրաժարվում է ներգրավվել «ՈՉ»-ի ճամբար։ «Այո» քարոզչական կողմի նախագահ է ներկայացուցիչ է գրանցվել «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, իսկ շտաբի պետ ՀՀ տարածքային ենթակառուցվածների նախարար, ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը: 2020 թվականի փետրվարի 18-ին «ՈՉ» քարոզչական կողմ գրանցեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը, որի կազմում կան ավելի քան 60 իրավաբաններ։