կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 17:31
Արցախ

Արցախից կորոնավիրուսի 2 կասկածելի դեպքի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ

Արցախից կորոնավիրուսի 2 կասկածելի դեպքի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ

Արցախի Հանրապետության կառավարությունը իրազեկում է, որ մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվում են համալիր միջոցառումներ՝ սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու ու հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու համար. հայտնում է Yerkir.am-ը:

«Ընդհանուր առմամբ, ախտորոշումը ճշտելու նպատակով, երեք տասնյակից ավելի փորձանմուշ է ուղարկվել ՀՀ, և ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առ այսօր բոլոր պատասխանները բացասական են:
Այս պահի դրությամբ ևս երկու կասկածելի դեպքի փորձանմուշ ուղարկվել են ՀՀ և գտնվում են հետազոտման փուլում:

Խնդրում ենք վստահել միայն կառավարության և պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին՝ պահպանելով վարակի տարածումը կանխարգելող՝ առողջապահության նախարարության կողմից առաջարկված միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 5-ի ժամը 11.53-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով մարդու վարակման 95.425 դեպք, որից 3286-ը՝ մահվան, և 53.398-ը՝ առողջացման:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: