կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 10:35
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին ընթանում են հետազոտական աշխատանքներ, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել է, կորոնավիրուսն աձանագրված էր միայն Վուհանում: Նրա խոսքով, այս պահի դրությամբ նշված վիրուսը չի հաստատվել որպես կորոնավիրուս:

Դեռևս անհայտ է, թե կոնկրետ ինչ վիրուսով է վարակվել Չինաստանից ժամանած Վրաստանի քաղաքացին:

Աղբյուրը նաև նշում է, որ Չինաստանի Վուհան քաղաքից, որը համարվում է չինական նոր, վտանգավոր կորոնավիրուսի էպիկենտրոնը, ծրագրվում է տարհանել Վրաստանի քաղաքացիներին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Թիկարաձեն։

Վուհանում այս պահի տվյալներով Վրաստանի 5 քաղաքացի կա։ Վրաստանը հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված արտակարգ միջոցառումների մասին, երկրի օդանավակայաններում ստուգվում են բոլոր ուղևորները։