|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Առաքելությունն անիրագործելի է» ("Mission Impossible") մարտաֆիլմի նկարահանող խումբը, People Talk-ի տեղեկացմամբ, Իտալիայում ենթարկվել է կարանտինի՝ կորոնավիրուսի պատճառով. հայտնում է Yerkir.am-ը:
Թոմ Քրուզը, որը մարտաֆիլմի գլխավոր դերակատարներից է, ևս կարանտինի մեջ է հայտնվել կորոնավիրուսի պատճառով, որի բռնկումը հայտնաբերվել է Իտալիայում: Նշվում է, որ նկարահանող խումբը կարանտինում է գտնվում Gritti Palace շքեղ հյուրանոցային համալիրում:
Այս պահի դրությամբ Վենետիկում աշխատանքներ են ընթանում դետեկտիվ ժանրի թրիլլերի յոթերորդ մասի վրա։ Թոմ Քրուզը նկարահանման հրապարակ է ժամանել դեռ փետրվարի 20-ին, բայց դրանք նախատեսված էին սկսել մարտի 2-ին։
Ըստ շրջանառվող լուրերի՝ նկարահանումներն հետաձգվել են, իսկ ավելի վաղ հայտարարվել էր, որ պատճառը՝ կորոնավիրուսն է:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: