Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հաղորդման հիման վրա նախապատրաստվող նյութերի շրջանակում ժամը 18:00-ին այցելել է Երևան քաղաքի Բաշինջաղյան 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբ և կատարել դեպքի վայրի զննություն:
Ըստ քրեական գործի նյութերի՝ այդ ընթացքում հիշյալ շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն նկատել է, որ ոստիկանը զննության ընթացքում վերցրել է շինության տեսախցիկներով կատարվող տեսաձայնագրությունների հիշողության կրիչը:
Իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի ծառայողական գործողությունները դադարեցնելու, այն է՝ տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը կանխելու և խոչընդոտելու համար, ուժ գործադրելու եղանակով, կոտրելով դռան շրջանակն ու ապակին, Գ.Գ.-ն բացել է շտաբի դուռը և բղավելով ներս կանչել դրսում հավաքված շուրջ քառասուն երիտասարդների՝ նրանց հրահանգելով կոտրել սրահում ամեն ինչ և արգելել տեսաձայնագրությունների հիշողության սարքի դուրսբերումը տարածքից:
Բացի այդ, Գ.Գ-ն., չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ քննչական գործողությանը չխոչընդոտելու օրինական պահանջներին, վերջիններիս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ նրանց կյանքի և առողջության համար գործադրել է ոչ վտանգավոր բռնություն:
2018թ. սեպտեմբերի 25-ին Գ.Գ-ն ձերբակալվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 332-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: