Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս գիշեր Բավրայի մաքսատանը բացահայտվել է մաքսանենգության խոշոր դեպք, որում ներգրավված են մաքսային ծառայության մի շարք աշխատողներ՝ ըստ Yerkir.am-ի նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։
«Այսինքն, այդ մարդիկ աջակցել են ներկրելու ապրանքներ՝ առանց որևէ մաքսային ձևակերպման։ Մեքենաները եկել ուղղակի անցել են մաքսային սահմանը։ Այստեղ իմ ռեակցիան նորից նույնն է․ ես զարմանում եմ այդ մարդկանց վրա, որովհետև տպավորություն է, որ այդ մարդիկ հեռուստացույց չեն դիտում, սոցիալական ցանցերին չեն հետևում, լուրերին ընդհանրապես չեն հետևում»,-ասաց նա։
Նաև սպառնաց, որ եթե որևէ մեկը կասկածի կոռուպցիան արմատախիլ անելու իր կամքի վրա, կճաշակի այդ կասկածների ամենադառը պտուղները։
Մանրամասն՝ տեսանյութում․