Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վանում օրերս գրանցվել է վերջին տարիներին տեղացած ամենաառատ ձյունը: Վանի շրջանի Բահչեսարայ շրջանում (պատմական Մոկքը՝ խմբ.) ձնահոսքի տակ էին մնացել երկու ուղևորատար միկրոավտոբուս: Մինչ փրկարարական աշխատանքներ էին տարվում՝ փրկելու ձնահոսքի տակ մնացած մոտ 10-15 քաղաքացու, երկրորդ՝ ավելի մեծ ձնահոսքը թափվեց: Վանի նահանգապետ և քաղաքի փոխքաղաքապետ Մեհմեթ Էմին Բիլմեզը հայտնում է, որ հաջողվել է փրկել 25 մարդու, որոնց տեղափոխել են հիվանդանոց:
Երեկվանից մինչ այժմ հայտնի է դարձել, որ մահացել են 14 քաղաքացիական անձ, 8 զինվորական, 3 գյուղական պահապան և 3 փրկարար: Թե դեռ ինչքան մարդ է մնում ձյան տակ, հստակ չէ. այս մասին, ըստ է Yerkir.am-ի՝ հայտնում են թուրքական աղբյուրները:
Բահչեսարայի քաղաքապետ Մեքի Արվասը հայտնում էր, որ մոտ 50 մարդ դեռ գտնվում է ձյան տակ:
Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունից հայտնում են, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանան: