Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպոն Ղրիմն անվանել է կորսված Ուկրաինայի համար: Այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է ուկրաինական «Новое время» կայքը:
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուի հետ հանդիպման ժամանակ ղրիմ-թաթարական ակտիվիստ Էմինա Ջապարովա կոչ էր արել ԱՄՆ-ին՝ ուշադրության տակ պահել թերակղզին և Վաշինգտոնում խորհրդաժողով հրավիրել Ղրիմի հարցով:
Ուկրաինական լրատվամիջոցը նշում է, որ Պոմպեոյի դեմիք արտահայտությունից պարզ էր, որ նա այլ առաջնահերթություններ ունի, քան թերակղզու վերաբերյալ խորհրդաժողովը:
«Ղրիմը կորսված է: Համաշխարհային խաղացողները գիտեն դրա մասին: Ուկրաինան հանձնել է Ղրիմը, իսկ Ռուսաստանն այ պետություններից չէ, ումից կարելի է ինչ-որ բան խլել», - հայտարարել է Պոմպեոն:
Հիշեցնենք, որ Ղրիմն անցել էր Ռուսաստանի կազմ 2014 թ. մարտին՝ հանրահավաքի արդյունքներով, որը տեղի էր ունեցել Ուկրաինայում պետական հեղաշրջումից հետո: ՌԴ-ի հետ միավորվելուն կողմ էր քվեարկել Ղրիմի Հանրապտության 96.7 տոկոս ընտրող, իսկ Սևաստոպոլի բնակչության 95.6 տոկոսը: Մոսկվան ոչ մեկ անգամ հայտարարել էր, որ կղզու բնակչությունը որոշում է ընդունել մտնել ՌԴ կազմի մեջ ժողովրդավարական ճանապարհով՝ ՄԱԿ-ի միջազգային նորմերին համապատասխան, իսկ Պուտինը նշել էր, որ Ղրիմի հարցը վերջնականապես փակված է: