Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Լապշով ազգանունով զույգը ձերբակալվել է Բաքվում՝ նրանց շփոթելով իր ազգանվան հետ:
«Լապշովների հարգարժան զույգը որոշել էր այցելել արևային Ադրբեջան: Նրանք նույնիսկ չէին կարող պատկերացնել թե ինչ է նրանց սպասվում մեծ նավթի երկրում: Ժամանում են Բաքվի օդանավակայան, գնում են անձնագրային բաժին և հանկարծ նրանց ձերբակալում են, առգրավում անձնագրերը և հեռանում: Հետո նրանց հարցնում են՝ «Դուք Լապշիններն ե՞ք», «Ո՛չ, մենք Լապշովներն ենք», - պատասխանում է զույգը: Ադրբեջանցի սահմանապահները այս ու այն կողմ են գնում, զանգում ինչ-որ մեկին: Իսկ զույգն էլ չի հասկանում՝ ինչ է կատարվում:
Նրանք նույնիսկ չեն լսել իմ մասին, ոչինչ չեն լսել Մինսկում իմ ձերբակալության, Բաքվից արտաքսման, Ղարաբաղում այցելության, ինձ սպանելու մասին: Ադրբեջանցիները չեն հանգստանում. «Դուք հաստա՞տ Լապշին չեք, իսկ Լապշինը ձեր ի՞նչ բարեկամն է»…:
Արդեն ծիծաղելի չէ, հիմար արկածները ձգձգվում են, երեխաները լացում են, ադրբեջանցիները վազում, գոռում են: Հետո, փառք Աստծո, բաց են թողնում և նրանք մի քանի օր անցկացնում են Բաքվում, բայց հետքը մնում է: Վերադառնալով տուն, որոշում են փնտրել համացանցում, թե ով է այդ խորհրդավոր Լապշինը…: Նրանք առանց դժվարության գտան իմ բլոգը և կարդացին ինչն ինչոց է: Այդպես մենք ծանոթացանք…», - ըստ Yerkir.am-ի՝ գրում է Լապշինը:
Հիշեցնենք, որ ռուս-հրեական ծագում ունեցող Լապշինը 2016 թ. ձերբակալվել էր Մինսկում և Ադրբեջանի խնդրանքով հանձնվել նրանց՝ Արցախ կատարած այցի համար: Դրանից հետո Բելառուսին քննադատեց ինչպես Հայաստանը, այնպես էլ Ռուսաստանը և Իսրայելը: ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ կտրականապես դեմ է, որ քաղաքացին քրեական հետապնդման է ենթարկվում այս կամ այն տարածք այցելելու համար: