|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բրազիլացի հռչակավոր գրող, «Ալքիմիկոսը» գրքի հեղինակ Պաոլո Կոելյոն էջ է բացել «ВКонтакте» ռուսական սոցիալական ցանցում: Այս մասին հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով «ВКонтакте»-ի հաղորդագրությունը:
Կոելյոյի էջում տեղադրված է տեսանյութ, որում գրողն ասում է, որ «ВКонтакте»-ում լինելն իր համար շատ կարևոր է: Գրողը հույս ունի, որ իր գրքերի հրատարակչատունը կթարմացնի սոցիալական ցանցի էջը, կամ էլ ընկերները կօգնեն` թարգմանելով իր գրառումները:
«ВКонтакте»ում Կոելյոյի առաջին ընկերը եղել է սոցիալական ցանցի մամուլի ծառայության ղեկավար Գրիգորի Լոբուշկինը: Նա նշել է, որ բրազիլացի գրողի էջի մասին դեռ շատ քչերը գիտեն, ուստի դեռ ամեն ինչ առջևում է, և շուտով Կոելյոն բազմաթիվ ընկերներ կգտնի «ВКонтакте»-ի օգտատերերի շրջանում: