Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սահմանում իրավիճակը կայուն է՝ ըստ Yerkir.am-ի՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ես կարող եմ ասել, որ կայուն է իրավիճակը»,-նշեց նա։
Ծանր կայուն՝ անդրադառնալով վիրավոր զինվորի վիճակին ասաց Տոնոյանը. «Վիրահատությունից հետո գտնվում է վերահսկողության տակ, վիճակը ծանր կայուն է»։
Վերջին միջադեպերով ծառայողական քննությունները դեռ շարունակվում են, դրանք զուգորդվում են նախաքննության հետ։
Նման դեպքերում ի՞նչ պատիժ է նախատեսված հրամանատարական կազմի համար՝ հարցին պատասխանեց․ «Ե՛վ ավագ, և՛ կրտսեր հրամանատարական կազմին ԶՈՒ գլխավոր շտաբի պետը և պաշտպանության նախարարը կարգապահական տույժի են ենթարկում, իսկ ինչ վերաբերում է իրենց մեղավորությանը այս կամ այն դեպքով՝ դա նախաքննության արդյունքում է պարզվում»։
Վարչապետի այսօրվա շարժի մասին տեղեկատվություն ՀՀ Պաշտպանության նախարարը տալ չի կարող, բայց վստահեցրեց՝ Հայոց բանակի 28-ամյակը նշելու են մեծ շուքով: