|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա ամերիկացի Կոբի Բրայանտի ուղղաթիռի ամերիկահայ օդաչու Արա Զոբայանը կործանվելու առաջ, վերջին պահին կարողացել է շեղել ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից, հաղորդում է ամերիկյան WFAA հեռուստաալիքը։
Բերբանքի օդային տարածքում հունվարի 26-ի առավոտյան եղել է թանձր մառախուղ, սակայն տեղանքի առանձնահատկության հետ կապված ցամաքից չեն կարողացել հետեւել չվերթին եւ ուղղություն տալ։
600 մետր բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է ընկնել եւ բախվել է մոտ 420 մետր բարձրությամբ լեռնային թեքության։ Այդ պահին ուղղաթիռի արագությունը եղել է 300 կմ/ժամ, անկման ուղղահայաց արագությունը՝ 20 մ/վայրկյան, հաղորդում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։
9 զոհերի թվում են նաեւ Բրայանտի դստեր թիմակից Ալիսա Ալտոբելին ու նրա հայրն ու մայրը, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերն ու նրա դուստր Փեյթոն Չեսթերը։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։