|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թուրքիայում 90 տարեկան հասակում մահացել է «երկաթե բռունցք» մականունը ստացած բռնցքամարտիկ Գարբիս Զաքարյանը: Զաքարյանը ծնվել է Ստամբուլում 1930 թ. հունիսի 2-ին հայկական ընտանիքում: 24 տարեկան հասակում դարձել է Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը՝ մտնելով պատմության մեջ: 1966 թ.՝ 22 տարվա կարիերան ավարտելուց հետո սկսում է զբաղվել մարզչական աշխատանքով և նոր բռնցքամարտիկներ պատրաստելով:
Հիշատակման արարօղությունը տեղի կունենա Բեյօղլուի Սբ. Երրորդություն եկեղեցում՝ հունվարի 29-ին, իսկ հողին կհանձնվի Շիշլիի հայկական գերեզմանատանը: