Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երեւան քաղաքի Գայի պողոտայի Գայի պողոտա-Մոլդովական փողոց-Լվովյան փողոց խաչմերուկից մինչեւ Գայի պողոտա-Նանսենի փողոց խաչմերուկ հատվածում, ինչպես նաեւ Գայի պողոտա-Թոթոթվենցի փողոց խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթեւեկության թողունակությունը մեծացնելու եւ հապաղումներից ու խցանումներից խուսափելու նպատակով 2020թ. մարտի 10-ից կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:
ՃՈ-ից Yerkir.am-ին հայտնում են, որ փոփոխության արդյունքում Գայի պողոտայի նշված հատվածում՝ երթեւեկության երկու ուղղություններով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:
Միաժամանակ՝ Թոթովենցի փողոցի երթեւեկելի 1-ին գոտիով դեպի Գայի պողոտա երթեւեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կարող են երթեւելել ուղիղ կամ դեպի աջ, նախկինում միայն աջի փոխարեն, իսկ 2-րդ գոտով երթեւեկողները կարող են երթեւեկել միայն ձախ՝ նախկինում ուղիղ կամ դեպի ձախի փոխարեն: