Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Խանըմ Իբրահիմովան Schweizer Monat ամսագրի խմբագրություն նամակ է ուղարկել, որով տեղեկացնում է, որ ամսագրի գլխավոր խմբագիր Րոննի Գրոբն ու ևս երեք աշխատակից Ադրբեջանում հայտարարվելու են persona-non-grata: Ադրբեջանցի դեսպանը նաև տեղեկացրել է շվեյցարացիներին, որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել. ըստ Yerkir.am-ի՝ տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Schweizer Monat ամսագրի սեպտեմբերյան համարը նվիրված էր Արցախի Հանրապետության անկախության հռչակմանը: 34 էջանոց ամսագրում տպագրված էր 10 հոդված Արցախի մասին, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հարցազրույցը: Լրագրողները նաև այցելել էին առաջնագիծ: Այցը կազմակերպվել էր Հարավային Կովկասի շվեյցարական ֆոնդի կողմից:
Նամակում նշված էր, որ Ադրբեջանը պատժամիջոցներ չի կիրառի լրագրողների նկատմամբ, եթե նրանք հրապարակավ ներողություն խնդրեն, ինչպես նաև ամսագրի կայքից հեռացվի Արցախի մասին նյութերը:
Նշենք, որ Ադրբեջանը բազմիցս է բազմաթիվ լրագրողների, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների ներառել «սև ցուցակ» այսպես ասած «Ադրբեջանի օկուպացված տարածքներ առանց թույլտվության մտնելու համար», որոնց թիվն անցնում է 800-ը: