|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հետաքննող հանձնաժողովը պատրաստվում է քրեական գործ հարուցել Նովոսիբիրսկի մարզի դատավորի դեմ, որը վերականգնել է թմրամոլի հայրական իրավունքը եւ նրան է հանձնել երկու տարեկան դստեր խնամակալությունը, իսկ հայրը սպանել է երեխային:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, Նովոսիբիրսկի մարզի դատավորների խորհրդին միջնորդություն է ներկայացվել, որպեսզի այն իր համաձայնությունը տա Կիրովյան շրջանի դատավոր Իրինա Գլեբովայի դեմ գործ հարուցելու համար: Հետաքննությունը պարզել է, որ դատավորի վճիռն անաչառ չէ եղել:
«Փետրվարի 18-ին եւ մարտի 5-ին նա դատական երկու նիստ է վարել` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի բազում խախտումներով»,- ասել է դատախազության ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Նրա խոսքերով` դատական նիստին, օրինակ, ներկա չի եղել դատախազը եւ չեն ներկայացվել նրա կատարած հետաքննության արդյունքները:
Դատավորի ընդունած որոշման հիմքով մարտի 16-ին երեխան հանձնվել է թմրամոլ հորը: Իսկ ապրիլի 28-ին հայրը երկու տարեկան Եվա Գլոտովային դաժանորեն ծեծել է, եւ երեխան մահացել է ներքին արյունահոսությունից: