|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կիբերանվտանգությամբ զբաղվող ամերիկյան Splashdata կազմակերպությունը հրապարակել է 2019 թ. ամենաանհուսալի գաղտնաբառերի ցանկը: Կազմակերպությունն այս ցուցակը հրապարակել է ավելի քան 5 մլն անձնական հաշիվները վերլուծելով, որոնց գաղտնաբառերը հայտնի են դարձել ցանցահեններին. այս մասին, ըստ Yerkir.am-ի, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Չնայած ինձ ուրախացնում է, որ «password» գաղտնաբառն այլև առաջին հորիզոնականը չի զբաղեցնում, այնուհանդերձ օգտատերերը շարունակում են ընտրել գուշակելի թվերով և տառերով գաղտնաբառեր: Դրանցից են օրինակ 1q2w3e4r և qwertyuiop գաղտնաբառերը». – նշել է կազմակերպության տնօրեն Մորգան Սլեյնը:
2019 թ. վատագույն գաղտնաբառ է ճանաչվել 123456-ը. անձնական տվյլաների 4 տոկոսն այս գաղտնաբառով է արտահոսել: Երկրորդ հորիզոնականում է 123456789-ը, երրորդը qwerty-ն (ստեղնաշարի առաջին 5 տառերը): Տասնյակում են նաև 123321 և 654321 գաղտնաբառերը: Օգտատերերն օգտագործում են նաև welcome և password1 գաղտնաբառերը:
Կազմակերպության տնօրենը զգուշացնում է, որ աննշան փոփոխություն կատարելը գաղտնաբառը չի դարձնում ավելի հուսալի:
Այս ոլորտի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բառեր կամ արտահայտություններ 12 և ավել նշաններով՝ կիրառելով մեծատառեր և փոքրատառեր: