|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ռուսաստանից գնված ՍՈւ-30ՍՄ կործանիչների լուսանկարներ. «Ահա հայկական ՍՈւ-30ՍՄ-ները, արդեն վերջին փորձարկումներն են անցնում պատվիրատուին հանձնելուց առաջ». – նշել է վերլուծաբանը:
Կործանիչները արտադրվել են Իրկուտսկի ռազմաօդային գործարանում: Ըստ տեղեկություններ՝ այն Հայաստան կհասնի 2020 թ. սկզբին: Նախնական խմբաքանակը կլինի 4, որը նախատեսվում է հասցնել 8-12-ի:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ժամանակին անդրադարձել էր կործանիչների ձեռքբերման անհրաժեշտությանը. ««Իսկանդերի» և նման այլ միջոցների մարտական վիճակի բերման ժամանակը զգալիորեն ավելի մեծ է, դրանց արձակման վայրի փոփոխությունը հնարավոր չէ արագ կյանքի կոչել, քանի որ կախված է բազում այլ հանգամանքներից, իսկ կործանիչը դա անում է անհամեմատ ավելի արագ, ընդ որում՝ դրա թևերի տակ եղած «իսկանդերանման» միջոցները հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի բարդ է հայտնաբերելը»:


