Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ըստ ամենայնի, առաջիկայում խորհրդարանական քննիչ հանձնաժողով կհրավիրեն 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ գլխավոր պատասխանատուներից Յուրի Խաչատուրովին:
Հակառակորդի հնարավոր հարձակման մասին 2016-ի ապրիլին հայկական կողմը տեղյակ եղե՞լ է, թե անակնկալ հարձակում է եղել, եւ միանգամից անցել են պաշտպանության:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս կոնկրետ հարցմանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրված ՊՆ աշխատակիցները դռնփակ նիստի ժամանակ պատասխանել են, թե ամեն ինչ արվել է օրենքով: Ասել է թե՝ առայժմ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրված անձինք որեւէ աղմկալի խախտման մասին հանձնաժողովին չեն հայտնել:
Ի դեպ, նկատենք, որ հանձնաժողովն արդեն 4 ամիս է, ինչ ուսումնասիրություն է սկսել, եւ մինչեւ օրս ՊՆ ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանցից որեւէ մեկին չեն կանչել հանձնաժողով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։