Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
70 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, արձակագիր, գորգագետ, երգահան, ՀԳՄ անդամ Վահրամ Թաթիկյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
Թաթիկյանը ծնվել է 1949 թվականի նոյեմբերի 14-ին՝ Երևանում, մտավորականների ընտանիքում՝ արձակագիր Շահեն Թաթիկյանի և արձակագիր, լրագրող Շաքե Վարսյանի որդին է:
Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը` մասնագիտանալով հայ արվեստի պատմության մեջ:
1974 թվականից աշխատում է Հայաստանի հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) արվեստի ինստիտուտում:
Գորգագիտությանը նվիրված բազմաթիվ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է, ինչպես նաև ավելի քան քսան գորգերի էսքիզների, որոնք գործվել ու պահվում են տարբեր հավաքածուներում: Հեղինակել է նաև հարյուրավոր երգեր ու տարբեր լուսանկարներ:
1977 թվականին դարձել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) անդամ:
Վահրամ Թաթիկյանը 1988 թվականին մասնակցել է Արցախյան շարժմանը։
1981 թվականին հրատարակվել են նրա «Հայկական գորգարվեստ» և «Քառասուն երգ կամ երկու համերգ ձեզ համար» գրքերը։