|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ` հունիսի 23-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան։
Հունիսի 23-28-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10մ/վ: Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: