կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 12:59
Հասարակություն

Մարտի 9-10-ին հանրապետությունում ջերմաստիճանը կհասնի + 20-ից +24 աստիճանի. Սուրենյան

Մարտի 9-10-ին հանրապետությունում ջերմաստիճանը կհասնի + 20-ից +24 աստիճանի. Սուրենյան

Պայմանավորված Աֆրիկայի հյուսիսային շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ, մարտի 8-10-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար բարձրանալու է ևս 4-5 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը. հայտնում է Yerkir.am-ը:

«Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 9-10-ին, Սյունիքի և Տավուշի հովիտներում հասնելով +20․․․+24, Արարատյան դաշտում և Երևանում +20․․․+21 աստիճանի։ Եթե վերջին 3 օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայակն նորմայից բարձր է 4-6 աստիճանով, ապա արդեն մարտի 9-10-ին այն նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով»,- նշել է նա: