կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-10 13:30
Աշխարհ

Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից է եղել. ՌԴ նախագահ

Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից է եղել. ՌԴ նախագահ

2019 թվականի օգոստոսին Բեռլինում սպանված Վրաստանի քաղաքացին Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն է եղել. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Փարիզում «նորմանդական քառյակի» գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

«Նա Մոսկվայի մետրոյում պայթյունների կազմակերպիչներից մեկն էր»,- մանրամասնել է դաշնության ղեկավարն ու միաժամանակ հիշեցրել, որ սպանվածը Կովկասում մասնակցել է մարտական գործողությունների`հանդես գալով անջատողականների կողմից, և գտնվել է հետախուզման մեջ:

«Նա շատ դաժան ու արյունոտ մարդ էր: Իր մասնակցած գործողություններից միայն մեկի ժամանակ իր կողմից 98 մարդ է սպանվել»,- վստահեցրել է նա ու հավելել. «Չգիտեմ` ինչ է եղել նրա հետ: Դա հանցավոր միջավայր է, և այնտեղ կարող է ցանկացած բան տեղի ունենալ»:

Հիշեցնենք, որ Վրաստանի 40-ամյա քաղաքացին սպանվել է օգոստոսի 23-ին: Նույն օրը Բեռլինի դատախազությունը հայտնել է կասկածյալի ձերբակալման մասին, որը, դատախազության տվյալներով, ՌԴ 49-ամյա քաղաքացի է:

Վրաստանի քաղաքացու սպանության գործի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով Գերմանիայից երկու ռուս դիվանագետ է արտաքսվել: